Ճանապարհորդություն «Դեղին գետի» տարածքում (լուսանկարներ)
Խուանխեն կամ «Դեղին գետը» Չինաստանի համար կենսական աղբյուր է։ Չինացի Կեչուն Ժանգի լուսանկարներում այն խաղաղ և հանգիստ է, թեև պատմության մեջ ավելի քան 20 անգամ փոխել է հունը և դարձել խոշոր աղետների պատճառ։
Նրա The Yellow River Surging Northward Thunderously նախագիծը դարձել է «Լուսանկարչական հանդիպումներ Արլում» ֆրանսիական փառատոնի գլխավոր բացահայտումը: Փառատոնն ամենահեղինակավորներից է աշխարհում։
Lenta.ru-ն առաջարկում է Կեչուն Ժանգի հետ միասին ճանապարհորդել Դեղին գետի տարածքում։








































