Բանդայի գործով ամբաստանյալը դատարանում կտրել է երակները. «Փաստինֆո»

15:44 • 23.07.14

Բանդայի գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօրվա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչականի դատական նիստում կտրել է երակները. այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական կայքը։

Ըստ կայքի՝ պաշտպաններից ոմանք, ովքեր ավելի մոտ էին նստած ամբաստանյալին, նկատել են, որ ամբաստանյալի ձեռքից արյուն էր հոսում։ Դատարանն անմիջապես ընդմիջել է նիստը, բոլորին դուրս հրավիրել դատական նիստերի դահլիճից և շտապօգնություն հրավիրել դատարան։
Մանրամասները՝ այստեղ։