Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իրեն
14:59 • 23.07.14
Ադրբեջանական բանակի զինծառայող Փոլադ Մալիքօղլու Բայրամլըն կրակել է ինքն իրեն, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նա հոսպիտալացվել է։ Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։ Ընթանում է նախաքննություն։
Placeholder










