Ավելի քան 70 մարդու սպանած Բրեյվիկը բռնությունից հրաժարվելու կոչ է արել
Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը հայտարարել է, որ հրաժարվում է իր նպատակներին հասնելու համար բռնի մեթոդներից։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը երեկ՝ հուլիսի 22-ին՝ 3 տարի առաջ իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակի օրը, գրում է ДНИ.ru-ն։
Բրեյվիկը, ում զոհն է դարձել մի քանի տասնյակ մարդ, որոշել է հրաժարվել բռնությունից և դրան կոչ է անում նաև այլ մարդկանց։
2011թ. հուլիսի 22-ին Անդրես Բրեյվիկը պայթյուն էր իրականացրել Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասերից մեկում. զոհվել էր 8 մարդ։ Բրեյվիկը կրակ էր բացել նաև Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում, որտեղ մահացել էր 69 մարդ։
«Ես խաղում էի World of Warcraft օրական 16 անգամ մեկ տարի շարունակ։ Միայն խաղում էի, ուտում և քնում»,- այդպես է բացատրել Բրեյվիկն իր արարքը։
Դատարանը նրան դատապարտել է 21 տարվա ազատազրկման, սակայն ժամկետը կարող է երկարաձգվել անորոշ ժամանակով։










