Բուլղարիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին
Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` հրաժարականի մասին հայտարարությունը չորեքշաբթի պաշտոնապես ներկայացվել է երկրի խորհրդարանին:
Օրեշարսկիի կառավարության աշխատանքը շարունակվել է 421 օր: Հրաժարականը ներկայացվել է քաղաքական ճգնաժամի հետ կապված, որը տիրում է Բուլղարիայում Եվրախորհրդարանի` մայիսին կայացած ընտրություններից հետո, որում Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը պարտվել է:
Քաղաքական կուսակցությունները խորհրդակցություններ են անցկացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Երկրի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է, որ Ազգային ժողովը կարձակվի օգոստոսի 6-ին, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 5-ին:










