Պուտինը հաստատել է Սոչիում և Ղրիմում խաղային գոտիների ստեղծումը

11:09 • 23.07.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմում և Սոչիում խաղային գոտիների ստեղծման մասին օրենքը, հայտնում է Интерфакс-ը։

 

Գործող օրենքով նախատեսված է խաղային գոտիներ ստեղծել Ալթայի, Կրասնոդարի, Պրիմորսկի երկրամասերում, Կալինինգրադի մարզում։ Այդ շարքը համալրվում է Ղրիմով։ Թերակղզու տարածքում խաղային գոտու սահմանները կորոշվեն հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից։

 

Բացի այդ, խաղային գոտի թույլատրվել է ստեղծել օլիմպիական օբյեկտների համար տրամադրված այն հատվածներում, որոնց ֆինանսավորումը և շինարարությունը չի իրականացվել բյուջետային միջոցների կամ «Օլիմստրոյի» միջոցների հաշվին։