Տաղանդավոր պարոն Ռեդքլիֆը. Հարի Փոթերի դերասանը նշում է 25-ամյակը (լուսանկարներ)
«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում նրա գլխավոր դերը հաստատվեց 2000թ. օգոստոսին։ Գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգն անձամբ հավանություն տվեց ռեժիսոր Քրիս Կոլամբուսի ընտրությանը։ 2001-ին նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այն ժամանակ նա 12 տարեկան էր։ Իսկ այսօր Դենիել Ռեդքլիֆը նշում է 25-ամյակը, գրում է РИА Новости-ն։
2010-ին Ռեդքլիֆը խոստովանել է, որ խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ, որի պատճառն անհավանական հաջողությունն է եղել Հարի Փոթերի դերում։ Սակայն նա կարողացել է հաղթահարել կործանարար սովորույթը։
Այժմ դերասանը զբաղված է «Անհաջողակը» աշխատանքային անվանումով ֆիլմում նկարահանման աշխատանքներով։

























