Վերջին 4 ամսում Դոնեցկում ավելի քան 400 մարդ է զոհվել

16:07 • 23.07.14

Վերջին 4 ամսում Դոնեցկում ռազմական գործողությունների հետևանքով 400 մարդ է զոհվել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Դոնեցկի առողջապահության վարչությանը հղումով։

 

Գերատեսչության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում շրջանում զոհվել է 432 մարդ, այդ թվում՝ 36 կին և 6 երեխա։ Վիրավորվել է 1.015 մարդ։


Հուլիսի 2-ին Դոնեցկի իշխանությունները հայտարարել էին 279 զոհի մասին։

 

ԵԱՀԿ-ն հուլիսի 19-ին զեկույց էր տարածել Լուգանսկում ամառվա սկզբից զոհերի թվի վերաբերյալ։ Կազմակերպության տվյալներով՝ մարզում զոհվել է 250 մարդ, գրանցվել է ավելի քան 850 վիրավոր։