Հոլանդական քաղաքներից մեկի քաղաքապետը կոչ է արել երկրից արտաքսել Պուտինի դստերը

22:52 • 23.07.14

Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավի կործանումից հետո, որի հետևանքով Նիդերլանդների ավելի քան 190 հպատակ է զոհվել, հոլանդական քաղաքներից մեկի քաղաքապետը կոչ է արել երկրից արտաքսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դստերը:


Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` The Guardian-ին հղումով, խոսքը Մարիա Պուտինայի մասին է, ով, որոշ տվյալների համաձայն՝ ապրում է Հոլանդիայի Վորշոթեն քաղաքում իր ընկերոջ հետ, ով Հոլանդիայի հպատակ է:


Պուտինի դստերը աքսորելու կոչով հանդես է եկել Հիլվերսումի քաղաքապետ Պետեր Բրոերտեսը: Այս մասին նա հուլիսի 23-ին հայտնել է Radio 1 ռադիոկայանին տված հարցազրույցում: Ավելի ուշ քաղաքապետն իր թվիթերում ներողություն է խնդրել այդ մեկնաբանության համար` այն անվանելով «ոչ այնքան խելացի»: Նա նշել է, որ դա ասել է՝ անօգնականության զգացումից ելնելով