Օլանդը հերքել է ծննդյան օրն ամուսնանալու մասին լուրերը

16:46 • 23.07.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հերքել է լուրերն այն մասին, որ շուտով իր և ընկերուհու՝ Ժյուլի Գայեի հարսանիքն է տեղի ունենալու, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Europe-1 ռադիոկայանին հղումով։

 

«Դա իմ տարեդարձն է լինելու և ոչինչ ավելի։ Դուք կարող եք ինձ նվերներ նվիրել։ Սակայն պետք չէ նվեր բերել այլ առիթով»,- հայտարարել է նա։

 

Ավելի վաղ ֆրանսիական Le Parisien թերթը հաղորդել էր, որ Օլանդը պատրաստվում է ամուսնանալ Գայեի հետ իր 60-ամյակի օրը՝ օգոստոսի 12-ին։

 

Պարբերականը հաղորդել է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստվում է ընկերուհու հետ հարաբերություններն օրինականացնել արձակուրդի ընթացքում։