Ուիթնի Հյուսթոնի մայրը խնդրում է դստեր մասին ֆիլմ չնկարահանել

15:55 • 23.07.14

Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մայրը՝ Սիսին, դիմել է իր հանգուցյալ դստեր ու նրա ամուսնու՝ Բոբի Բրաունի հարաբերությունների մասին կենսագրական ֆիլմ ստեղծողներին՝ նշելով, որ ինքը դեմ է դրա նկարահանմանը, գրում է gazeta.ru-ն։

 

«Դրա նկարահանման գործընթացում ներգրավված մարդիկ չեն ճանաչել Ուիթնիին, ու ոչինչ չգիտեն Բոբի Բրաունի հետ նրա հարաբերությունների մասին»,-ասել է Սիսին։

 

Կինը կոչ է արել մարդկանց թույլ տալ Ուինսթոնին խաղաղությամբ հանգչել՝ հավելելով, որ երգչուհու ընտանիքն արդեն հոգնել է նրա կյանքի և մահվան թեմաների շուրջ շահարկումներից։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ.՝ 48 տարեկանում։ Կոկաինի չարաշահման պատճառով նա խեղդվել է լոգարանում։

 

Հայտնի է, որ նրա մասին կենսագրական ֆիլմը նկարահանում է դերասանուհի Անժելա Բասետը, ով Հյուսթոնի հետ նախկինում աշխատել է նկարահանման հրապարակում։
 

Ուիթնի Հյուսթոնի մայրը խնդրում է դստեր մասին ֆիլմ չնկարահանել