Իրանում և Ադրբեջանում երկրաշարժեր են գրանցվել
Ադրբեջանում այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:17-ին, Նախիջևանից 19 կմ հյուսիս-արևմուտք:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ:
Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում:
Զոհեր և ավերածություններ չկան:










