20 գեղեցիկ վայր Իտալիայում, որոնք անհրաժեշտ է տեսնել
Իտալիան հայտնի է իր համեղ ուտեստներով ու համաշխարհային մշակույթի հիմնաքար ու անբաժան մաս կազմող արվեստի գործերով ու ճարտարապետական կոթողներով, սակայն զբոսաշրջիկներին գրավում է նաև բացառիկ գեղեցկություն ունեցող ինքնատիպ քաղաքներով, լեռնային շրջաններով ու լճերով:
Այս մասին գրում է Business Insider-ը` ներկայացնելով Իտալիայի ամենագեղեցիկ ու կոլորիտային բնությամբ հագեցած քաղաքներն ու տեսարժան վայրերը, որոնք անհրաժեշտ է գոնե մեկ անգամ տեսնել կյանքում: Ներկայացված ֆոտոշարքում տեղ են գտել ինչպես դասական կոթողներ՝ Հռոմի Կոլիզեյը և Վենետիկի ջրանցքները, այնպես էլ ոչ այնքան հայտնի վայրեր, ինչպիսիք են Տոսկանայի բնական տաք ջրերն ու վիլլաները:
Ամալֆի լողափի ժայռերը

Միքելանջելոյի «Դավիդ» արձանը Ֆլորենցիայի ակադեմիական պատկերասրահում

Գունավոր տները Բուրանո կղզու Իսոլա քաղաքում

Blue Grotto ծովային քարանձավը Կապրի կղզում, որի ջրերից կապույտ լույս է անդրադառնում

Իտալական Ռիվերայի մաս կազմող Cinque Terre լողափն ու ժայռամերձ գյուղերը

Պոմպեյի ավերակները, որը կործանվել է 79 թվականին՝ Վեզուվ լեռան հրաբխի ժայթքման հետևանքով:

Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» հայտնի կտավը Միլանի թանգարանում

Կոմո լիճը

Իտալական Ալպերի դոլոմիտները Cortina d'Ampezzo դահուկային գյուղում

Վենեցիայի կառնավալն ամենամյա փառատոն է, որն անցկացվում է ֆետրվար-մարտ ամիսներին:

Իտալիայի ամենամեծ լիճը` Գարդան

Պիզայի թեք աշտարակը

Վենետիկի Սուրբ Մարկոսի բազիլիկը

Թատրոնի տաճարի ավերակները Սիցիլիայում

Տիվոլիի Villa d'Este Վերածննդյան դարաշրջանի այգիները

Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերայի տունը

Հռոմի Կոլիզեյը

Սիքստինյան մատուռի առաստաղը Վատիկանում

Եվրոպական շոկոլադի փառատոնը Պերուջայում

Շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետի» մեջ տեղ գտած պատշգամբը Վերոնայում

Վենետիկի ջրանցքները

Եվ համտեսեք ջելատո պաղպաղակն ամենուրեք











