Ճապոնիայում շոգերի պատճառով մահացել է 3, հոսպիտալացվել՝ ավելի քան 3.000 մարդ

10:49 • 23.07.14

Ճապոնիայում չափազանց շոգ եղանակի պատճառով առնվազն 3 մարդ է մահացել և ավելի քան 3.000-ը հոսպիտալացվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Այդ մասին հաղորդել են Ճապոնիայի կենտրոնական հրշեջ վարչությունից, որը նաև իրականացնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության և շտապօգնության գործառույթները:

 

Նշվում է, որ հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջերմային հարվածներից հոսպիտալացվել է 3.179 մարդ:

 

Երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանն անցնում է +30 աստիճանի սահմանը:


Ճապոնիայի իշխանությունները բնակչությանը կոչ են անում տներից դուրս չգալ առանց գլուխը ծածկելու: