LifeNews-ը 100.000 դոլար է խոստացել մալայզիական Boeing-ի կործանման մասին տեղեկության համար

17:14 • 23.07.14

LifeNews հեռուստաալիքը 100.000 դոլար է խոստացել տեղեկության համար, որը կօգնի պարզել Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing օդանավի կործանման պատճառները։ Ընկերությունը պատրաստ է վճարել այդ գումարը «Ուկրաէրորուխա» օդային տեղաշարժման վարչության կենտրոնի ավիադիսպետչերին, հայտնում է lenta.ru-ն։

 

LifeNews-ի տվյալներով՝ Ուկրաինայի ազգային անվտանգությունն արգելել է դիսպետչերներին շփվել որևէ մեկի հետ։ Բացի այդ, նրանք պարտավոր են տեղեկացնել հատուկ ծառայություններին կողմնակի կապերի հաստատման փորձերի մասին։

 

Դիսպետչերներին հայտնել են, որ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները կարող են տարբեր կերպ ներկայանալ, օրինակ՝ որպես լրագրողներ, այդ պատճառով էլ ոչ ոքի հետ խոսել չի կարելի։

 

Հեռուստաալիքի աղբյուրը պատմել է, որ ավիաաղետից անմիջապես հետո «Ուկրաէրորուխա»-ի աշխատակիցներին բացատրվել է, որ ինքնաթիռին հարվածել են անջատողականները, և Ռուսաստանը պատրաստ կլինի ամեն ինչի, որպեսզի ոչնչացնի իր մասնակցության մասին ցանկացած վկայություն։

 

LifeNews-ը հայտարարել է նաև սեփական հետաքննությունը սկսելու մասին։

 

Օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, զոհվել է 298 մարդ։