Լիտվան 2015 թվականի հունվարի 1-ից համաեվրոպական արժույթի անցնելու իրավունք է ստացել
Լիտվան 2015 թվականի հունվարի 1-ից համաեվրոպական արժույթի անցնելու իրավունք է ստացել. այն կդառնա եվրոգոտու 19-րդ անդամը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
«Ավարտվեց դեպի եվրո մեր երկրի երկար ճանապարհը: Իհարկե, ուրախություն և բավարարվածություն ենք զգում արված տնային աշխատանքի և պատասխանատվության համար»,- հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը Բրյուսելից տված հարցազրույցի ժամանակ, որտեղ ԵՄ խորհուրդն ընդունել է Վիլնյուսի համար դրական վճիռ:
ԵՄ խորհրդի որոշմամբ հաստատվել է նաև փոփոխության ոչ ենթակա լիտի՝ եվրոյի փոխանակման կուրսը: Դրանով կվերահաշվարկվեն աշխատավարձերը, թոշակները, այլ պետական վճարներ:










