ԱՄՆ-ում ծնողներն աուտիզմով տառապող երեխաներին մի քանի տարի պահել են նկուղում

11:19 • 23.07.14

Մերիլենդից (ԱՄՆ) ընտանեկան զույգը 6 տարի շարունակ նկուղում է պահել աուտիզմով տառապող որդիներին, հայտնում է РИА Новости-ն։

 

Ջոն և Ջենիս Լենդները մեղադրվում են երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար։ Մերիլենդի ոստիկանությունը հայտնաբերել է նկուղը, որտեղ ծնողները գիշերները փակել են 22-ամյա որդիներին։ Դերնել և Դերիկ եղբայրները գտնվել են սարսափելի պայմաններում. նկուղում գրեթե չի եղել կահույք, արևի լույս։

 

Ընտանիքի հայրը խոստովանել է ոստիկաններին, որ երկվորյակները գիշերները փակված են եղել նկուղում 6 տարի՝ արդարացնելով իրեն այն հանգամանքով, որ տղաները երբեմն վնաս են հասցրել տան ինտերիերին։

 

Մայրը մեղքը չի ընդունել։ «Եթե ինչ որ մեկը նրանց փակել է այնտեղ, ապա ես դրա մասին ոչինչ չեմ իմացել»,- ասել է նա։