Անգելա Մերկելը պահանջում է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել «էական տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ»: Ինչպես հայտնում է BBC-ն` Մերկելի խոսքով` դա պետք է անել հնարավորինս շուտ:
Միաժամանակ կանցլերը համաձայն չէ Ռուսաստանին 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից զրկելու մտքին:
«Քանի որ Ռուսաստանը որևէ հետքրքրություն չի ցուցաբերել ինքնաթիռի կործանումը հետաքննելու հարցում, կանցլերը կարծում է, որ անհրաժեշտ է արագ որոշում կայացնել», - ասել է Մերկելի պաշտոնական ներկայացուցիչը:
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան բավարար չափով ջանք չի գործադրում այս հարցում:










