«Նոր ալիքը» նախկինի պես պետք է Յուրմալայում անցկացվի. Իգոր Կրուտոյ

00:21 • 23.07.14

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հիմնադիր, երգահան Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթը պետք է նախկինի պես անցկացվի Յուրմալա քաղաքում` չնայած որոշ ռուս արտիստների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել են մրցույթի մամլո ծառայությունից:


Լատվիայի ԱԳՆ-ն արգելել է Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի մուտքը երկիր` Ղրիմի` ՌԴ-ին միացման և Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցում նրանց դիրքորոշման պատճառով: Այս արտիստները պետք է մասնակցեին «Նոր ալիք» փառատոնին Յուրմալայում, որն սկսվում է երեքշաբթի:


Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչևը առաջարկել էր «Նոր ալիք» մրցույթը տեղափոխել Սոչի:


Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ փաստաթղթային ձևակերպման սխալի պատճառով Լատվիա մուտքի արգելքը չի տարածվում ռուսաստանցի երգչուհի Վալերիայի վրա:


«Իմ կարծիքն այն է, որ մրցույթը պետք է անցկացվի Յուրմալայում, սակայն ամեն ինչ արդեն մեզնից չէ կախված: Եթե բոլոր արտիստներին արգելեն մուտքը, ապա այնտեղ ելույթ կունենան միայն Լայմա Վայկուլեն և Ռայմոնդ Պաուլսը», - երեքշաբթի ասել է Կրուտոյը:
 

«Նոր ալիքը» նախկինի պես պետք է Յուրմալայում անցկացվի. Իգոր Կրուտոյ