Օծվելու է Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցին
Հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը։
Մասիսի Սբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Սբ Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում, և սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ:
Նախապես հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվելու են գյուղի նորակառույց եկեղեցու խաչը, զանգը և եկեղեցու սյուները:










