Ուկրաինացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում (տեսանյութ)
Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել «Սվոբոդա» և Կոմունիստական կուսակցությունների պատգամավորների միջև, գրում է Взгляд-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Սվոբոդա» կուսակցության պատգամավորները մեղադրել են Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար:
Բացի այդ, Կոմունիստական կուսակցության խմբակցությունը ցրելու վերաբերյալ ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հայտարարությունից հետո «Սվոբոդա»-ի պատգամավորները դժգոհ են մնացել, որ կոմունիստների առաջնորդին չեն հեռացրել դահլիճից, և փորձել են նրան դուրս հանել ուժով:
Պատգամավորների միջև կռիվ է սկսվել: Այդ դեպքից հետո Կոմունիստական կուսակցության խմբակցությունն ամբողջական կազմով լքել է Գերագույն ռադայի դահլիճը:










