Սաուդյան Արաբիայում 2 կնոջ դատապարտել են մտրակի հարվածների՝ Whatsapp-ում հաղորդագրություն գրելու համար

16:31 • 23.07.14

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի դատարանը 2 կանանց դատապարտել է 10 օրվա ազատազրկման և 20 մտրակի հարվածների, գրում է РИА Новости-ն։

 

Կանանցից մեկը մեղադրել է բարեկամուհուն Whatsapp ծառայության միջոցով իրեն վիրավորական հաղորդագրություններ ուղարկելու համար։ Դատավորին չի հաջողվել հաշտեցնել կանանց՝ նույնիսկ հիշեցնելով այն մասին, որ այժմ Ռամադան ամիսն է։

 

Կանայք չեն համաձայնել դատավճռին և մտադիր են բողոքարկել։