Մեկնարկեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատը. կլսեն 3 վկայի (ուղիղ միացում դատարանից)
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով հերթական դատական նիստն այսօր մեկնարկեց դահլիճում ներկաների ծափահարություններով, երբ ներս մտան ամբաստանյալները:
Տուժող կողմից այսօր առաջինը վկայություն տվեց Խաչատուր Ավետիսյանը՝ հայտարարելով, որ նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ ամբաստանյալներից Շանթ Հարությունյանը փայտով հարվածել է իրեն:
Շանթ Հարությունյանն ընդհատեց նրան՝ ասելով. «Ես փետով չխփեցի, իրենք իմ վզից քաշեցին ես էլ փետով հրեցի»:
Ամբաստանյալների փաստաբանները տարբեր հարցերի միջոցով փորձում էին Խաչատուր Ավետիսյանից լսել այն, ինչ նա իրականում տեսել է:
Նշենք, որ նախորդ դատական նիստին վկայություն են տվել 3-ը, իսկ այսօր նախատեսվում է լսել ևս 3-ին:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը։










