Պաշտոնապես հայտնի է դարձել Թբիլիսիի նոր քաղաքապետի անունը
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրության երկրորդ փուլի արդյունքների եզրափակիչ արձանագրությունը, տեղեկացնում է Грузия online-ը:
Համաձայն արձանագրության՝ «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Դավիդ Նարմանիան մեծ տարբերությամբ հաղթել է մրցակցին՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիային:
ԿԸՀ տվյալներով՝ Նարմանիան հավաքել է ձայների 72.47%-ը. նրա օգտին քվեարկել է 222 հազար 66 ընտրող: Մելիայի օգտին քվեարկել է 84.350 ընտրող (27,53%):
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլին 920 հազար 20 ընտրողներից մասնակցել է 317 հազար 78-ը:
Անվավեր է ճանաչվել 10 հազար 590 քվեաթերթիկ:
Վրաստանում հունիսի 15-ն տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թբիլիսիի քաղաքապետն առաջին անգամ ընտրվել է քվեարկության միջոցով:










