Թուրքիայում ևս մոտ 50 ոստիկան է ձերբակալվել
Թուրքիայում առնվազն 100 բարձրաստիճան ոստիկան է ձերբակալվել, հայտնում է Russia Today-ը: Նախօրեին հայտնի էր դարձել 55 ոստիկանի ձերբակալության մասին:
Նշվում է, որ ձերբակալված ոստիկանների թվում կան ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաներ: Բոլորը կասկածվում են պետական պաշտոնյաների ապօրինի գաղտնալսման համար: Նրանց թվում է նաև երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իրավապահների մեծ մասը ձերբակալվել է Ստամբուլում: Ինչպես նաև՝ Անկարայում և Իզմիրում: Նման որոշում է կայացվել նախկին դաշնակիցներ Էրդողանի և Ֆեթհուլլահ Գյուլենի առճակատման ֆոնին: Այդ գաղտնալսումներից հայտնի էր դարձել, որ Թուրքիայի վարչապետն ու նրա մերձավոր շրջապատը ներգրավված են կոռուպցիոն սկանդալում:










