Ֆլորենցիայում վերանորոգման նպատակով կփակվի Ուֆիցի պատկերասրահի մի մասը

09:58 • 23.07.14

Ֆլորենցիայի հայտնի Ուֆիցի պատկերասրահի մի քանի սրահներ ժամանակավորապես կփակվեն՝ վերանորոգման և նմուշների պահպանման պայմանները լավացնելու նպատակով, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Այսօրվանից այցելուների համար անհասանելի կլինեն 2-7-րդ սրահները, որտեղ գտնվում են Ջոտոյի աշխատանքները, 14-րդ դարի ֆլորենտական կերպարվեստի հավաքածուները, ինչպես նաև վաղ Վերածննդի շրջանի գլուխգործոցները։

 

Վերանորոգման համար կփակվեն այն շինությունները, որոնք չեն թարմացվել նախորդ դարի կեսերից։ Այս սրահներում նախատեսվում է լավացնել կլիմայական պայմանները, տեղադրել օդի մաքրման, ինչպես նաև լուսավորման նոր համակարգեր։

 

Փակ սրահների որոշ կտավներ կտեղադրվեն այլ սրահներում, որտեղ կցուցադրվեն զբոսաշրջիկներին։ Վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև հաջորդ տարվա գարուն։