Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ

16:00 • 23.07.14

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ, գրում է lenta.ru-ն:

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է պատրաստել ՌԴ այն քաղաքացիների և ընկերությունների «սև ցուցակները», որոնք, Կիևի պնդմամբ, պաշտպանում են երկրի արևելքում ապստամբներին: Դրա համար կստեղծվի հատուկ հանձնաժողով։

 

Դրա հետ մեկտեղ Ուկրաինան Ռուսաստանին նոտա կհղի Մոսկվայի կողմից Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան խախտելու մասին:

 

Յացենյուկը հանձնարարել է 10 օրվա ընթացքում կառավարությանը ներկայացնել Ուկրաինայում ահաբեկչությունը ֆինանսավորող և աջակցող ՌԴ ֆիզիկական, իրավաբանական անձանց նկատմամբ անձնական և ոլորտային պատժամիջոցների փաթեթը:

 

«Ուկրաինան պատժամիջոցներ կսահմանի յուրաքանչյուր ֆիզիկական անձի նկատմամբ, ով ունի ՌԴ անձնագիր և աջակցում է Ուկրաինայում ահաբեկիչներին և անջատողականներին»,- նշել է վարչապետը։