ՀՀ տնտեսության յուրաքանչյուր ոլորտում ողջունելի են ներդրումները. Հովիկ Աբրահամյան

20:28 • 24.07.14

 «Նաիրիտում» ներդրումներ անելու հարցով աշխատում ենք, կան պայմանավորվածություններ: Այս մասին այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին շտապելով՝ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի, թե որտեղ են «Նաիրիտի»ներդրողները:


«Ես յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ եմ և ողջունում եմ, որ Հայաստանում իրականացվեն ներդրումներ՝ յուրաքանչյուր ոլորտում: Դա մեզ համար շատ կարևոր է, մեր տնտեսության զարգացման համար»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:


Թե «Նաիրիտի» 300 միլիոնանոց պարքտի հարցն ինչպե՞ս է լուծվելու և մնացած հարցերին վարչապետը չպատասխանեց, հեռացավ, սակայն այս ընթացքում վերցրեց իրեն պարզած քաղաքացու դիմումը: