Լեոնիդ Ագուտինն առաջարկում է «Նոր ալիքը» տեղափոխել Սոչի
Ռուս հայտնի երգիչ, երգահան Լեոնիդ Ագուտինը, ով ճանաչված «Նոր ալիք» մրցույթի ժյուրիի կազմից է, կարծիք է հայտնել, որ մրցույթը պետք է տեղափոխել Սոչի, նշում է РИА-Новости-ն։
Նա քննադատել է Լատվիայի արտգործնախարարությանը հայտնի կատարողներ Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային ու Օլեգ Գազմանովին «սև ցուցակում» ներառելու ու այդ երկիր մուտք գործելու հնարավորությունից զրկելու համար։ Ագուտինը Լատվիայի ԱԳՆ-ին կոչ է արել ներողություն խնդրել երգիչներից, ովքեր, ինչպես և նախորդ տարիներին, 2014թ. ևս պետք է մասնակցեին Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթին։
Երաժիշտն ընդգծել է, որ հակառակ դեպքում ամենամյա մրցույթը կարելի է տեղափոխել Սոչի, որտեղ «Նոր ալիքը» ավելի մեծ թափով կկազմակերպվի, բացի այդ, ֆինանսապես օգուտ կբերի Ռուսաստանին։
Աղբյուրը հիշեցնում է, որ Լատվիայի ԱԳՆ-ն արգելել էր Կոբզոնի, Գազմանովի ու Վալերիայի մուտքը երկիրը՝ կապված Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ նրանց դիրքորոշման, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։










