Չինաստանում լյուքսային նոր ավտոմեքենաներ տեղափոխող մեքենա է շրջվել (լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևելքում շրջվել է մեքենա, որը նավահանգստից նոր լյուքս դասի ավտոմեքենաներ էր տեղափոխում դիլերական կենտրոն։ Միջադեպը տեղի է ունեցել Mazda-6 ավտոմեքենայի հետ բախման հետևանքով, հայտնում է autonews.ru-ն։
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Սակայն ֆինանսական վնասը բավական մեծ է։ Մեքենայով տեղափոխվել են այնպիսի թանկարժեք ավտոմեքենաներ, ինչպես Porsche, Land Rover, BMW և Maserati, մասնավորապես՝ 2 Porsche Macan, մեկ BMW 3-Series և Land Rover Freelander։ Որոշ ավտոմեքենաներ լրջորեն վնասվել են։
Նախնական տվյալներով՝ պատահարի մեղավորը Mazda-6-ի վարորդն է եղել։ Մեքենաների ընդհանուր արժեքը մոտ 10 մլն յուան է (1.6 մլն դոլար), սակայն բոլոր ավտոմեքենաներն ապահովագրված են։
















