«ՈւԴԱՌ»-ն ու «Սվոբոդա»-ն հայտարարել են Ուկրաինայի խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին

14:06 • 24.07.14

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները հայտարարել են կոալիցիայից դուրս գալու մասին: Այդ մասին խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են Գերագույն ռադայի նիստի ժամանակ, հաղորդում է УНИАН-ը: 

 

«ՈւԴԱՌ»-ի ներկայացուցիչ Վիտալի Կովալչուկը նշել է, որ դա թույլ կտա Ուկրաինայի նախագահին ցրել խորհրդարանը և նշանակել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ:

 

Իր հերթին «Սվոբոդա» խմբակցության ներկայացուցիչ Օլեգ Տյագնիբոկը նշել է, որ խմբակցությունը դուրս է գալիս կոալիցիայից, որպեսզի Ուկրաինայի նախագահը կարողանա ցրել Գերագույն ռադան, որովհետև «ներկայիս իրավիճակում նման խորհրդարանը, որը թաքցնում է պետական հանցագործներին, մոսկովյան գործակալներին, որը չի զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից բոլոր նրանց, ովքեր աշխատում են Կրեմլի համար, չպետք է գոյություն ունենա»:

 

Նա ընդգծել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանան մոտ ժամանակներում, պետք է անցկացվեն, երբ «Ուկրաինայում խաղաղություն հաստատվի»։

 

«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևն էլ ասել է, որ կուսակցությունը պատրաստ է գնալ ընտրությունների։