Եգիպտոսի դատարանն Al Jazeera-ի լրագրողներին մեղադրել է սատանայի հետ կապեր ունենալու համար

10:46 • 24.07.14

Եգիպտոսում դատավոր Մոհամադ Նագի Շեհատան մեղադրական դատավճիռ է ներկայացրել Al Jazeera հեռուստաալիքի 3 թղթակիցներին։ Մեղադրանքի կետերից մեկում նա նշել է, որ լրագրողները կապ են ունեցել սատանայի հետ, փոխանցում է ДНИ.ru-ն:

 

2014թ. հունիսի 23-ին դատարանը լրագրողներին դատապարտել է ազատազրկման, նրանք նախկինում մեղադրվել են «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար։

 

Առաջին լսումների ընթացքում Շեհատան հայտարարել է, որ «սատանան լրագրողներին կոչ է արել օգտագործել լրագրությունը Եգիպտոսի դեմ»։

 

Ավելի վաղ, Եգիպտոսի դատախազությունը պահանջել է դատապարտել բոլոր մեղադրյալներին 15-25 տարվա ազատազրկման։ Սակայն BBC-ի նախկին թղթակից Պիտեր Գրեստեին և CNN-ի լրագրող Մուհամեդին դատապարտել են 7 տարվա ազատազրկման։ Պրոդյուսեր Բահեր Մուհամեդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։