Ֆրանսիան Գազայի հատվածին որպես օգնություն 11 մլն եվրո կտրամադրի
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո խոստացել է 11 մլն եվրոյի դրամական օգնություն տրամադրել Գազայի հատվածին։
Ինչպես նշում է Лента-ն, Օլանդն ասել է, որ ՈԿԿ անդամներն իրեն հայտնել են, որ Գազայում իրավիճակը շատ լուրջ է. քաղաքացիական բնակչությունն ամենաանհրաժեշտ պարագաների կարիքն ունի, սակայն հումանիտար կազմակերպությունները չեն կարողանում նրանց օգնել։
Աղբյուրը հավելում է, որ նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թել Ավիվից պահանջել է դադարեցնել Գազայի հատվածին հասցվող հարվածները, քանի որ դրանք հանգեցնում են մեծ թվով զոհերի։
Лента-ն հիշեցնում է, որ Իսրայելը հուլիսի 7-ից իրականացնում է ռազմական գործողություններ, ինչի հետևանքով զոհվել է 700 մարդ։










