Նիգերում կործանված ինքնաթիռում եղել է 50 ֆրանսիացի. ԶԼՄ-ներ
Նիգերի մայրաքաղաքի մոտակայքում կործանված Air Algeria ավիաընկերության ինքնաթիռում եղել է 50 ֆրանսիացի, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ավիաընկերությունում սեփական աղբյուրին:
Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆրեդերիկ Կյուվիլյեն, ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, ավելի վաղ հայտարարել էր, որ կործանված ինքնաթիռում հավանաբար եղել են Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Air Algerie-ի ինքնաթիռը 110 ուղևորով և անձնակազմի 6 անդամով կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մոտակայքում։










