Գազայում զոհերի թիվը հասել է 700-ի

10:40 • 24.07.14

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ու Իսրայելի զինուժի միջև հակամարտությունը շարունակվում է, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 700-ի, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով պաղետինյան իշխանություններին։

 

Պաղեստինի իշխանությունները նաև տեղեկացրել են, որ հրեական կողմի երեկվա հարձակման հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ միևնույն ընտանիքի 6 անդամներ։

 

Աղբյուրը նկատում է, որ շարունակվող ռազմական գործողություններն ու բռնությունն ավելի անհավանական են դարձնում միջազգային հանրության՝ հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու բոլոր փորձերը։

 

Al Arabiya-ն հիշեցնում է, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև զինված հակամարտությունն ընթանում է արդեն 17-րդ օրը. զոհերի ճնշող մեծամասնությունը պաղեստինցիներ են։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլայը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն Իսրայելի և Պաղեստինի միջև և պայմաններ ստեղծել Գազայի հատված օգնություն հասցնելու համար, որտեղ աղետալի հումանիտար իրավիճակ է ստեղծվել:

 

ՄԱԿ-ի նախնական տվյալների համաձայն` զոհերի 74 տոկոսը խաղաղ բնակիչներ են: Իսրայելի հարձակումների պատճառով 140.000 պաղեստինցի ստիպված է եղել տեղահանվել: