Հոլիվուդում կայացել է Իրինա Շեյքի մասնակցությամբ «Հերկուլես» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Հոլիվուդում կայացել է «Հերկուլես» ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր հերոսին մարմնավորել է դերասան և մարզիկ Դուեյն Ջոնսոնը, իսկ նրա կնոջը՝ Մեգարային՝ հայտնի ռուս մոդել Իրինա Շեյքը։
Ինչպես նշում է Tatler-ը, երկուսն էլ ներկա են եղել ֆիլմի պրեմիերային՝ դերասանական կազմի մյուս անդամների հետ։ Աղբյուրը հավելում է, որ Շեյքի համար սա առաջին կինոդեբյուտն է։
Նշենք, որ հատուկ էֆեկտներով լի ֆիլմը հիմնված է հունական դիցաբանության ամենասիրված հերոսներից մեկի՝ կիսաստված Հերկուլեսի կյանքի, հաղթանակների ու պարտությունների պատմության վրա։


















