ՌԴ դատախազը Հրաչյա Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

19:26 • 24.07.14

ՌԴ դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել Հրաչյա Հարությունյանին, ով իր «ԿամԱզ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկ շրջանում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել։


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին դատախազը հայտարարել է Մոսկվայի Տրոիցկյան դատարանում կողմերի միջև անցկացվող բանավեճի ընթացքում: Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացու մեղքը ավտովթարի գործով ապացուցվել է դատաքննության ընթացքում: Նա նշել է, որ քննությամբ ապացուցվել է Հարությունյանի մեղքը 264 հոդվածով, որն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագորման կանոնների խախտումը:


Վերջինս Հրաչյա Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել: Բացի այդ, մեղադրող կողմը խնդրում է նրան 3 տարով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:


Դատախազի կարծիքով՝ Հարությունյանը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: