Հայտնի է Իրաքի նոր նախագահի անունը

17:03 • 24.07.14

Իրաքի ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) Ֆուադ Մաասումին ընտրել է երկրի նախագահ, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Ընտրությունը պետք է կայանար երեկ, սակայն այն հետաձգվել է՝ երկրի բարձրագույն պաշտոնի համար թեկնածու առաջադրելու հարցում պատգամավորների տարաձայնության պատճառով:


Այս փուլում խորհրդարանը պետք է ձևավորի նոր կառավարություն և համաձայնեցնի երեք ղեկավար պաշտոնները՝ խորհրդարանի խոսնակ, նախագահ և վարչապետ:


Խորհրդարանի խոսնակ էր անցյալ շաբաթ ընտրվել սուննի կոալիցիայի ներկայացուցիչ Սելիմ ալ-Ջուբուրին:

 

Իրաքի նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթ ունի, իսկ իշխանությունը փաստացի գտնվում է վարչապետի ձեռքում, ում ընտրությունը դեռ առջևում է: