Իսլամիստներն Իրաքում հրահանգել են թլպատել բոլոր կանանց

17:58 • 24.07.14

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրահանգել են թլպատել բոլոր կանանց, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:


Այդ մասին այսօր հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ներկայացուցիչ Ժակլին Բադկոկը:


«Դա ֆետվա է (կրոնական որոշում), և այդ մասին մենք իմացել ենք այսօր առավոտյան»,-ասել է Բադկոկը:


ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ իսլամիստները հանձնարարել են թլպատել 11-ից 46 տարեկան բոլոր կանանց և աղջիկներին:

 

Կանանց թլպատումը համարվում է վիրահատական միջամտություն, որի ընթացքում հեռացվում կամ վնասվում է նրանց սեռական օրգանների մի մասը, որն արվում է առանց ցավազրկման և առանց բժշկական ցուցումների՝ կրոնական դրդապատճառներով: