Սաակաշվիլին Կիևում «Վրաստանի ազատագրման շտաբ» է ստեղծել. ԶԼՄ-ներ

11:43 • 24.07.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գրեթե ամբողջ ժամանակն Ուկրաինայում է անցկացնում, Կիևում «Վրաստանի ազատագրման շտաբ» է ստեղծել, հայտնում է Взгляд-ը՝ «Ալիա» թերթին հղումով։

 

Ըստ հոդվածի՝ շտաբում ներառվել են Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հինգ հայտնի անդամներ:

 

Սաակաշվիլին ու այդ անձինք Կիևում կանոնավոր ինստրուկտաժներ են անցկացնում Վրաստանի ներկայիս իշխանությունների կողմից ՆԳՆ-ից հեռացված աշխատակիցների համար:
 

Շտաբի նպատակն է աշնանն անկարգություններ կազմակերպել Վրաստանում:

 

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վիրավորական է գնահատել Ուկրաինայի նախագահի օգնական Յուրի Լուցենկոյի՝ Թբիլիսի կատարած վերջին այցի ժամանակ արած հայտարարությունները. նա քննադատել է Վրաստանի դատական համակարգը: Աղբյուրն Ուկրաինայի իշխանությունների ուշադրությունն է հրավիրում, թե Թբիլիսիի ու Կիևի ավանդական լավ հարաբերությունները կարող են վատթարանալ: