Ջենիֆեր Լոպեսը նշում է 45-ամյակը (լուսանկարներ)
Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այսօր նշում է 45-ամյակը։ Նա ծնվել է 1969թ. հուլիսի 24-ին Նյու Յորքի ոչ հարուստ Բրոնքս թաղամասում՝ պուերտոռիկացիների ընտանիքում։ Ութ տարեկանից զբաղվել է երգեցողությամբ և պարով, գրում է segodnya.ua-ն։
Մեծ էկրանին Լոպեսն առաջին անգամ հայտնվել է 1995-ին թողարկված «Գումարային գնացք» ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը նա ստացել է «Սելենա» ֆիլմում։
Կինոյում աշխատանքներին զուգահեռ Լոպեսը զբաղվել է երաժշտությամբ։ 1999թ. հունիսին թողարկվել է նրա առաջին ալբոմը։ Ընդհանուր առմամբ, երգչուհին վաճառել է ավելի քան 75 մլն ալբոմ ամբողջ աշխարհում։
2012-ին Լոպեսը գլխավորել է ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը՝ ըստ Forbes-ի։ 2011-ին՝ մոլորակի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ ամերիկյան People ամսագրի։
































