«Մատմո» թայֆունն ավերածություններ է անում Չինաստանում, իսկ վաղը կմոտենա Ռուսաստանին (լուսանկարներ, տեսանյութ)

17:49 • 24.07.14

«Մատմո» հզոր թայֆունը, որը նախօրեին Թայվանում էր, այսօր արդեն հասել է Չինաստանի արևելք։ Ֆուցզյան նահանգում այժմ հեղեղումներ են և կործանարար ջրհեղեղներ, հայտնում է Корреспондент-ը։

Քաղաքների փողոցները գետեր են հիշեցնում, շատ ճանապարհներ դժվարանցանելի են, ջրի մակարդակը հասնում է 0.5 մետրի։ Չինաստանի արևելքը դեռևս չէր վերականգնվել «Ռամասուն» թայֆունից, որի զոհն էր դարձել 56 մարդ։

«Մատմո» հզոր թայֆունը «Թայվանական ավիաուղիների» ղեկավարությունն այսօր անվանել է ուղևորատար ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը. նախօրեին օդանավի կործանման հետևանքով մահացել է 48 մարդ։ Սակայն կառավարական հանձնաժողովն այդ վարկածը հերքել է։ Ցիկլոնի գոտում հայտնվել է 9 ինքնաթիռ, սակայն նրանցից ոչ մեկը չի կործանվել։

Թայֆունը կանգ չի առել Չինաստանում և այժմ շարժվում է դեպի ՌԴ Պրիմորսկի շրջան։ ՌԴ ԱԻՆ-ն արդեն արտակարգ նախազգուշացում է արել շրջանում։ Վլադիվոստոկ և շրջանի հարավ կգան ուժեղ անձրևներ, որոնք կարող են տևել մինչև 12 ժամ։ Փրկարարները կանխատեսում են, որ գետերի ջրերը կարող են բարձրանալ կես մետրով, հնարավոր են բնակավայրերի հեղեղումներ։

Typhoon Matmo

Typhoon Matmo

Typhoon Matmo

Typhoon Matmo

Typhoon Matmo

Typhoon Matmo

Typhoon Matmo

Typhoon Matmo hits Taiwan affecting other areas of Southeast Asia.