National Geographic-ի «ճանապարհորդական լուսանկարներ-2014» ֆոտոմրցույթի լավագույն լուսանկարները
National Geographic-ի ամենամյա ֆոտոմրցույթները աշխարհում ամենահեղինակավոր ու լավագույն միջոցառումներն են ինչպես սկսնակ, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար, ովքեր մրցանակների են արժանանում ամենատարբեր կատեգորիաներում` վայրի բնությունից մինչև կենցաղ թեմաներով:
Ինչպես հայտնում է 1mpics.com-ը` հեղինակավոր ամսագիրը հայտարարել է «Ճանապարհորդական լուսանկարների մրցույթ-2014-ի» (National Geographic Traveler Photo Contest) բացման մասին, որին մասնակցելու համար լուսանկարներ է ներկայացրել ավելի քան 18000 լուսանկարիչ ողջ աշխարհից: Նրանք ներկայացրել են իրենց ճանապարհորդական լուսանկարները, որոնցում պատկերվում են բնությունը, դաշտերը, մարդիկ, լանդշաֆտները, կենդանական աշխարհն ու այն բոլոր զարմանահրաշ երևույթները, որի ականատեսը կարելի է դառնալ ճամփորդելիս: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան հուլիսի վերջին, իսկ այժմ առաջարկում ենք դիտել լավագույն լուսանկարներից մի քանիսը:

























