«Նինձա կրիաները» կոմիքսի ստեղծողը կերպարի առաջին նկարը վաճառում է 2 մլն դոլարով
«Նինձա կրիաները» կոմիքսի ստեղծող Քևին Իսթմենը վաճառում է իր կերպարների առաջին նկարը 2 մլն ԱՄՆ դոլարով, հայտնում է Variety հանդեսը:
Պիցցայի սիրահար և հանցավորության դեմ պայքարող կրիայի այդ նկարն արված է 1984-ին:
Նկարը վաճառքի հանելը համընկնում է «Նինձա կրիաների» ստեղծման 30-ամյակին, որը նշվելու է օգոստոսին: Իսթմենն ասել է, որ այդքան տարիներից հետո զգում է, որ կրիայի համար նոր տեր գտնելու ժամանակն է:
Ժամանակին Իսթմենը կրիաներին ստեղծել է Փիթեր Լեյրդի հետ համատեղ:











