Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հիշեցրել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ կցելով ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից նկար:
«Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է լինի առաջնահերթություն՝ անգամ շատ գլոբալ խնդիրների առկայության դեպքում»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Վիեննա՝ հանդիպելու Մինսկի խմբի ներկայացուցիչների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով:










