Լեհաստանը խախտել է մարդու իրավունքների կոնվենցիան՝ խոշտանգումներ թույլ տալով ԿՀՎ-ի գաղտնի բանտերում

13:31 • 24.07.14

Լեհաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ խոշտանգումներ և արժանապատվությունը ստորացնող վերաբերմունք թույլ տալով ահաբեկչության համար կասկածվող կալանավորների հանդեպ. դրանք տեղի են ունեցել Լեհաստանի տարածքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Համապատասխան որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ քննելով «Ալ-Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» և «Հուսեյնն ընդդեմ Լեհաստանի» գործերը:

 

Համաձայն կայացված որոշման՝ լեհական իշխանությունները պետք է հայցվորներին 100-հազարական եվրո վճարեն որպես բարոյական վնասի փոխհատուցում: Բացի այդ, Վարշավան պետք է հայցվորներից մեկին փոխհատուցի 30 հազար եվրո դատական ծախսերի համար:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կարելի է բողոքարկել երեք ամսվա ընթացքում: