Վարշավան չեղարկել է Ռուսաստանում Լեհաստանի տարվա անցկացումը՝ Ուկրաինայի դեպքերի պատճառով

10:36 • 24.07.14

Վարշավան չեղարկել է Ռուսաստանում Լեհաստանի տարվա անցկացումը, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն: Պատճառն Ուկրաինայի զարգացումներն են:

 

Լեհաստանի դեսպանատանը մանրամասնել են, որ կառավարությունում նման որոշում են կայացրել Դոնեցկի շրջանում մալայզիական օդանավի կործանումից հետո:

 

Հաջորդ տարի Ռուսաստանում պետք է կայանային Լեհաստանին նվիրված մի շարք մշակութային միջոցառումներ:

 

Վարշավայի նման քայլին Ռուսաստանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել: Սա նշանակում է, որ ավտոմատ ձևով չեղարկվում են նաև Լեհաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումները, որոնք ևս նախատեսված էին հաջորդ տարի: