«Պուտինյատա». Ռուսաստանում Պուտինի մասին հայրենասիրական բանաստեղծությունների ժողովածու է լույս տեսել
Ռուսաստանում սարատովյան հրատարակչություններից մեկը լույս է ընծայել «Պուտինյատա» բանաստեղծությունների ժողովածուն, հայտնում է korrespondent.net-ը:
Այն պարունակում է Ռուսաստանի նախագահ Պուտինի մասին հայրենասիրական բանաստեղծություններ:
Գրքում առաջարկվում է նաև մտնել «պուտինյատայի»՝ հայրենիքի պաշտպանների և «քեռի Պուտինի» շարքերը:
Գրքի հեղինակ Իրինա Կոնոնովայի կարծիքով՝ այժմ Ռուսաստանում երեխաներին շատերը «պուտինյատա» են ասում, իսկ ամբողջ երկրում պետք է ստեղծել Պուտինի սիրահարների մանկական խմբակներ՝ խորհրդային հոկտեմբերիկների խմբակների նմանությամբ:












