Ryanair-ի հարբած ուղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ շփոթելով այն զուգարանի դռան հետ

15:36 • 24.07.14

Ryanair ավիաընկերության չվերթի ուղևորներից մեկը, ով եղել է ոչ սթափ վիճակում, շփոթել է ինքնաթիռի ելքի դուռը զուգարանի դռան հետ։ Ինչպես նշում է Лентa-ն, 26-ամյա լեհ Թոմաս Մուչան, ով Կրակովից Դուբլին էր թռչում, փորձել է բացել ելքի դուռը, ինչի հետևանքով ձերբակալվել է։

 

Իրավապահները պարզել են, որ երիտասարդը թաքուն իր հետ ինքնաթիռ է անցկացրել գարեջուր, ինչը խստիվ արգելվում է։ Թեև նա իրեն անկարգ չի պահել, սակայն նրա արարքը շատ է վախեցրել մյուս ուղևորներին։ Աղբյուրը մանրամասնում է, որ նրան տեխնիկապես հաջողվել է բացել դուռը, սակայն դրսի կողմից օդի ճնշման պատճառով այն չի բացվել։

 

Մուչան ընդունել է իր մեղքն ու խոստովանել, որ ալկոհոլային խմիչք է ընդունել, քանի որ դա իր առաջին թռիչքն էր։
Դատարանը երիտասարդին տուգանել է 200 եվրոյով։