Ամերկացի դեռահասը զոհվել է՝ փորձելով շուրջերկրյա թռիչքի ռեկորդ սահմանել

08:29 • 24.07.14

ԱՄՆ-ի 17-ամյա բնակիչ Հարիս Սուլեյմանը, ով փորձում էր բարեգործական նպատակներով շուրջերկրյա թռիչքի ռեկորդ սահմանել մի շարժիչով համալրված ինքնաթիռով, զոհվել է Խաղաղ օվկիանոսի տարածքում։


Ինչպես հայտնում է The International News-ը, ծագումով պակիստանցի տղան արդեն գրեթե ավարտում է իր առաքելությունը, երբ դժբախտ պատահարի հետևանքով նրա ինքնաթիռն ընկել է ջուրը։


Պատանու մահվան լուրը հաստատել են նաև նրա հարազատները՝ հավելելով, որ Սուլեյմանի հետ միևնույն ինքնաթիռում է գտնվել նաև նրա հայրը։ Փրկարարներն արդեն հայտնաբերել են դեռահասի դին։


Հայտնի էր, որ բարեգործությունից ստացված ողջ հասույթն ուղղվելու էր Պակիստանում դպրոցներ կառուցելուն։